Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (12.12.2023)

1.  Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Ռաֆահ քաղաքի շրջաններից մեկում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ, ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։
2.  Բեռլինում երկու ցույց է տեղի ունեցել՝ մեկը ընդդեմ աճող հակասեմիտիզմի, իսկ մյուսը՝ Իսրայելին զենք մատակարարելու դեմ, հաղորդում է NTV-ն: Հակահրեականության դեմ ցույցն անցկացվել է «Այլևս երբեք՝ հիմա» կարգախոսի ներքո։ Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 3,2 հազար մարդ։ Բայց կազմակերպիչները պնդում են, որ 10 հազար մարդ է ներկա եղել: Ցույցին մասնակցել են նաև Բեռլինի քաղաքապետը և աշխատանքի նախարարը։ 
3.  Բաբ էլ-Մանդեբ նեղուցում հութիների հրթիռային հարձակման հետևանքով այրվել է նավթի տանկեր: Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է Անսար Ալլահ խմբավորումը։
4.  Նյու Յորքի Բրոնքս շրջանում բնակելի բարձրահարկ շենքը մասամբ փլուզվել է: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Փրկարարները որոնում են փլատակների տակ գտնվողներին: 
5.  Պակիստանի hյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանական բաժանմունքում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս անվտանգության աշխատակից, կան վիրավորներ։ Ըստ աղբյուրի՝ ևս 28 մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորվել է նույն նահանգի Դերա Իսմայիլ Խան շրջանում իրականացված հերթական ահաբեկչության հետեւանքով։