Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեմկինի անվան ինստիտուտի համահիմնադրին

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր, իրավաբան Իռեն Վիկտորիա Մասիմինոյին և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներ Լուսիանա Մինասյանին ու Էդուարդո Կոստանյանին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին առնչվող հարցեր։