ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՔԿ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՔԿ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը ներկա է եղել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։ Հայտնել է դեսպանությունը։

«Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդման հարցում ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։