Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նախօրեին «Գինու փառատոնի» շրջանակում տեղի ունեցած միջադեպով․

Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:

Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները  ժամանակավորապես դադարեցվել են: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Երևանի գինու օրեր» փառատոնից հետո ուշ երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Սարյան փողոցում, գինովցած երիտասադիների և կարմիր բերետավորների միջև: 

Տեսանյութը՝ այստեղ