Ռուս խաղաղապահները կլքե՞ն ԼՂ-ն․ պարզաբանում է Փաշինյանը

Ռուսաստանը լքելո՞ւ է ԼՂ տարածքը։ Փաշինյանն այսօր իր ասուլիսում պատասխանեց այս հարցին՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե 2025-ին ռուս խաղաղապահներն այլևս չեն տեղակայվի ԼՂ տարածքում։

Ըստ Փաշինյանի՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումն ունի նպատակ, և այդ նպատակն արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի որոշման մեջ։

«ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխելու համար։ Հիմա եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ՝ անկախ նրբություններից, դա նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա։ Որովհետև եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է նման որոշում ընդունվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։