Երիտասարդական ԱԱ․ Վիգեն Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ

Երիտասարդական ԱԱ․ Վիգեն Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Վիգեն Նազարյանը գոտեմարտեց ղազախ Մակսատ Սայլաուի հետ եւ հաղթեց 9:0 հաշվով։

Ոսկե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը կլինի իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանին։

Վիգեն Նազարյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել էր ղրղզ Նարտու Աբդուռախմանովին, 1/8 եզրափակիչում 8:3 հաշվով առավելության էր հասել եգիպտացի Քարիմ Էլդեսոուկի նկատմամբ, քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ուկրաինացի Միկիտա Ալեքսեեւին՝ 3:1: