Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.35 դրամ (աճել է 3.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.27 դրամ (աճել է 3.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով, վաճառվում է 426-436 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.70 դրամով, վաճառվում է 4.75-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 389.50 դրամով:

Եվրոն գնվում է 422-424 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:

Ռուբլին գնվում է 4.65-4.67 դրամով, վաճառվում է 4.75-4.77 դրամով: