Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վիրավոր կա

Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վիրավոր կա

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 56 Ա հասցեի դիմաց բախվել են Գոռ Մ.- վարած BMW X5 մակնիշի և Մարիամ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարիամ Կ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին: 

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: