Միխայիլ Կրուգի uպանողներից մեկին հրաժարվել են ուղարկել Հատուկ գործողության գոտի (լուսանկար)

Միխայիլ Կրուգի uպանողներից մեկին հրաժարվել են ուղարկել Հատուկ գործողության գոտի (լուսանկար)

Ռուս հայտնի երգիչ Միխայիլ Կրուգին սպանողներից մեկին հրաժարվել են ուղարկել Հատուկ ռազմագործողության գոտի։ Տվերի զինվորական կոմիսարիատը մերժել է «Տվերի գայլեր» կազմակերպված հանցախմբի անդամ Ալեքսանդր Ագեևի խնդրանքը, ով մասնակցել է ռուսական շանսոնի լեգենդի տան վրա հարձակմանը։

Ըստ Mash տելեգրամյան ալիքի՝ Ագեևն իր առաջին միջնորդությունը ներկայացրել էր դեռ 2023 թվականին։ Դատարանը դա չէր բավարարել։ 2024 թվականի փետրվարի վերջին նա ուղարկել էր ևս մեկը Տվերի զինվորական կոմիսարին։ Դատարանը մերժել է Ագեևին ցմահ դատապարտված լինելու պատճառով։

Միխայիլ Կրուգը սպանվել է 2002 թվականի հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Տվերի մարզի Մամուլինո բնակավայրի իր տնակում։ Ագեևի հետ միասին հարձակմանը մասնակցել է Դմիտրի Վեսելովը։ Վերջինը կրակել է կատարողի վրա։