Դատախազությունն ստացել է Թագուհի Թովմասյանի հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հաղորդումը, 24 news.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։