Փաշինյանն Արմեն Աբազյանին վերանշանակել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
MediaHub-ի տեղեկություններով՝ գործընթացը ոչ թե անձի փոփոխությամբ է պայմանավորված, այլ նախորդ տարի արված օրենքի փոփոխությամբ, որով ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի և կազատի ոչ թե երկրի նախագահը, այլ վարչապետը։
Նյութը պատրաստ էր, երբ պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկությունը՝ Արմեն Աբազյանը կրկին ԱԱԾ պետ է նշանակվել՝ արդեն վարչապետի ստորագրությամբ։
Լիաննա Թորոսյան