Բախվել են Kia-ն ու Mitsubishi-ն, որն էլ հետո հարվածել է կայանված Volkswagen-ին. վիրավորներ կան

Բախվել են Kia-ն ու Mitsubishi-ն, որն էլ հետո հարվածել է կայանված Volkswagen-ին. վիրավորներ կան

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բագրևանդի փողոցում թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արտակ Պ.-ի վարած Kia մակնիշի, և Արարատի մարզի բնակիչ` 30-ամյա Հարութ Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն էլ բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Արտակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Հարութ Հ.-ն տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվելէ քրեական վարույթ: