Միքայել Բադալյանի գործով դատական նիստը չի կայացել․ դատավորը դասընթացների է

Միքայել Բադալյանի գործով դատական նիստը չի կայացել․ դատավորը դասընթացների է

Բլոգեր Միքայել Բադալյանի գործով դատական նիստը չի կայացել նախագահող դատավորի Արդարադատության ակադեմիայում վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով: Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Միքայել Բադալյանը։ 

«Իմ դատական նիստի օրը դեռ չի նշանակվել» ,-ասաց նա։

Հիշեցնենք, որ բլոգեր Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Իսկ քրեական գործի հարուցման համար որպես շարժառիթ դիտարկվել է Միքայել Բադալյանի կողմից «Telegram» հավելվածի իր անհատական էջում կատարած գրառումը, և նախաքննական մարմինն առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Հիշեցնենք նաև, որ ինչպես ավելի վաղ էինք հայտնել, վերջինս 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Լիաննա Թորոսյան