Ծաղկային պրինտը՝ գարնան գլխավոր թրենդ

Այս գարնանը արժե գնել ցանկացած երանգի ծաղկային պրինտով արտադրանք։ Այս մասին Газета.Ru-ին ասել է դիզայներ, Sponta ապրանքանիշի հիմնադիր Սափիյաթ Էրկենովան։
«Այս սեզոնին թրենդային են ծաղկային պրինտները մուգ ֆոնի վրա, հատկապես՝ սեւ ու շագանակագույն: Բացի այդ, սեւն ու սպիտակը նորաձեւ է։ Բայց մոդայիկ են մնում նուրբ, մի փոքր լղոզված պրինտները, որոնց շնորհիվ ապրանքը իմպրեսիոնիստական կտավ է հիշեցնում»,- ասել է դիզայները։ Նրա խոսքով, չի կարելի հրաժարվել ապրանքներ գնելուց, որոնց վրա պատկերված են խորը երանգներով մեծ ծաղիկներ:
«Խորհուրդ կտամ նաև ուշադրություն դարձնել ժակարդի արտադրանքին, որտեղ նախշը հյուսված է գործվածքի հիմքի մեջ։ Այս տարբերակը իդեալական է զբոսանքի, գրասենյակի և միջոցառման գնալու համար: Հատկապես եթե խոսենք տարազների մասին՝ ցանկացած իրավիճակում տեղին կլինի կիսաշրջազգեստն ու երկարաթևը կամ բաճկոնը համադրել»,- կիսվել է Սապիյաթ Էրկենովան։