Ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Լեհաստանում է

Ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Լեհաստանում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ ժամանել է Լեհաստան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում: Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: