Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստն է գրավ է վճարել Դանի Ալվեսի համար 1 մլն եվրոյի չափով

Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստն է գրավ է վճարել Դանի Ալվեսի համար 1 մլն եվրոյի չափով

Հոլանդական «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը օգնել է բրազիլացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատվել բանտից, հայտնում է Dailysports-ը։

Ինքը՝ Ալվեսը, չի կարողացել վճարել պահանջվող գումարը՝ իր հաշիվների սառեցված լինելու պատճառով։ Դեպայը ընկերացել է բրազիլացու հետ, երբ նրանք միասին խաղացել են  «Բարսելոնայում» 2020/21 մրցաշրջանում։

Մարտի 25-ին Ալվեսը ազատ է արձակվել բանտից։ Նա, բացի գրավից, իր պաշտպանության միջոցով հանձնել է իր երկու անձնագրերը՝ բրազիլական և իսպանական։ Ֆուտբոլիստը չի կարողանա լքել երկիրը։ Նա պարտավոր է շաբաթը մեկ անգամ ներկայանալ դատարան։ Ալվեսը բանտում է եղել վերջին 14 ամիսների ընթացքում։