Պորտ Սուդանի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարձակումից հետո (տեսանյութ)

Պորտ Սուդանի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարձակումից հետո (տեսանյութ)

Սուդանի Պորտ Սուդան քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Սուդանի արևելքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են վառելիքի պահեստների վրա։ Օդանավակայանը տարհանվել է, դադարեցվել են չվերթների մեկնումներն ու ժամանումները։ Քաղաքի նավահանգստային տարածքը նույնպես վնասվել է ԱԹՍ հարձակման հետևանքով, գրել է «Al Jazeera»-ն։

«Reuters»-ը նշել է, որ Պորտ Սուդանում պայթյունների ձայներ են լսվել։ Մայիսի 4-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին օդանավակայանի մոտ տեղակայված ռազմական բազայի վրա, իսկ մայիսի 5-ին՝ վառելիքի պահեստների վրա։

Տեսանյութն այստեղ