Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սրվեղի վանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սրվեղի վանք  (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունմեկերորդ տեսարժան վայրը Սրվեղի  վանքն է։

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում:

Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Կիրանցի վանքից հետո այն տվյալ տարածքում միջնադարում կառուցված աղյուսաշեն երկրորդ եկեղեցին է։

Սրվեղի վանական համալիրը կազմված է կրոնական և աշխարհիկ հետևյալ կառույցներից՝

  • Սուրբ Աստվածածին եկեղեցի,
  • Սուրբ Նշան եկեղեցի
  • Վանական խուցեր,
  • Ձիթհանք,
  • Օժանդակ շինություններ (ժամանակին ներառված են եղել շրջապարիսպի մեջ)։

Վանքի տարածքում պահպանվել են նաև բնակելի և տնտեսական այլ շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ և այլն։

Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Ունեցել է նաև ձիթհանք – վանքապատկան կառույց է, գտնվում է վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում: Մնացել են միայն ավերակ հիմնապատերը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ  ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Վանքի շրջակայքում կա միջնադարյան գերեզմանատուն: