Կիևյան փողոցում օտարերկրացու են ձերբակալել՝ թմրանյութ իրացնելու կասկածանքով

Կիևյան փողոցում օտարերկրացու են ձերբակալել՝ թմրանյութ իրացնելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու, հայտնում են ՆԳՆ-ից։

Օտարերկրացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: