Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում. Դավիթաշենի կամրջի տակ մի իսկական ցեխի «ջրվեժ» էր ստեղծվել

Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում. Դավիթաշենի կամրջի տակ մի իսկական ցեխի «ջրվեժ» էր ստեղծվել

Այսօր՝ մայիսի 6-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում նույնպես անձրևաջուրը, որն ավելի շատ «ցեխաջուր» էր, բազմաթիվ վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սելավատարերի չգործելու կամ չլինելու հետևանքով անձրևաջուրն անխնա հոսում էր Դավիթաշենի  կամրջի մոտից մինչև Կիևյան կամուրջ։