Մոսկվա թռչող 10 ինքնաթիռ ընդունել է Սարատովի օդանավակայանը. ի՞նչ է կատարվել

Սարատովի «Գագարին» միջազգային օդանավակայանը Մոսկվա ուղղությամբ ընդունել է ինը չվերթ՝ Ռուսաստանի քաղաքներից, ինչպես նաև Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Այսօր՝ մայիսի 6-ին, Գագարինի անվան միջազգային օդանավակայանը որպես պահեստային ընդունել է ինը ինքնաթիռ, որոնք թռիչքներ են կատարում դեպի Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայաններ Թբիլիսիից, Գազիպաշայից, Բաքվից, Դուշանբեից, Միներալնիե Վոդիից, Ստավրոպոլից, Տաշքենդից և Սոչիից (երկու ինքնաթիռ): Այս պահին ինքնաթիռները ստանում են գետնային սպասարկում: Ավիաընկերությունների ներկայացուցիչները աշխատում են ուղևորների հետ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում Մոսկվայի ժամանակով ժամը 18:19-ից մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։