Արջը փակել է շտապօգնության աշխատակիցների ճանապարհը․ ՌԴ

Շտապօգնության անձնակազմը ճանապարհին հանդիպել է անտառից դուրս եկած արջի։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին Վասյուկովկա և Մալցևա գյուղերի տարածքում։ Կենդանին անտառից դուրս է եկել դեպի մոտեցող շտապօգնության մեքենան։ Անսպասելի հանդիպումը ընդհատվել է սիրենայի ձայնով, որը վարորդը միացրել է, և գիշատիչը արագորեն նահանջել է թփուտների մեջ։
ProGorod 59 պորտալի տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ, որ վայրի կենդանիներ են նկատվում այս տարածքում։ Ականատեսները հայտնում են, որ արջերը բնակություն են հաստատել մոտակայքում՝ ազնվամորու այգում, և պարբերաբար տեղաշարժվում են գյուղերի միջև։