ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մայիսի 6-ին ընդունել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանժու Բիլղիչին։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թեմայի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։