Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա. ԱԳ նախարար

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա. ԱԳ նախարար

Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը, որին մասնակցում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ:

«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա»,- նշել է Բոճորիշվիլին:

Նա նաև ասել է, որ Վրաստանը չի նախատեսում միանալ Հարավային Կովկասի «3+3» հարթակին։

«Վրաստանն այս ձևաչափի մաս չէ, բայց համագործակցում է իր բոլոր հարևանների հետ։ Կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկել այս ձևաչափի մաս դառնալու հարցը»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։