Գերմանիայի փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության հարցերում ահագնացող խնդիրները․ Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան գրել է․
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Արսեն Բաբայանը հանդիպում ենք ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պարոն Էրիկ Թինտրուպի հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»։