Բժիշկները տղամարդու ստամոքսից կենդանի օձաձուկ են հեռացրել․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Բժիշկները տղամարդու ստամոքսից կենդանի օձաձուկ են հեռացրել․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Վիետնամում բժիշկները արտասովոր դեպքի են հանդիպել, տղամարդու ստամոքսից կենդանի օձաձուկ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է VN Express-ը։

Մարտի 20-ին 34-ամյա տղամարդ է բերվել Քուանգ Նին նահանգի «Հաի Հա» բժշկական կենտրոն՝ որովայնի ցավի գանգատներով։ Հիվանդն այնքան վատ է եղել, որ չի կարողացել պատասխանել բժիշկների հարցերին։ Որովայնի ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունը որովայնի խոռոչում հայտնաբերել է օտար առարկա, ինչպես նաև աղիների պատի բազմաթիվ պատռվածքներ և պերիտոնիտ: Որոշվել է վիրահատել տղամարդուն՝ օտար մարմինը հեռացնելու համար։

Վիրաբույժները հիվանդի որովայնի խոռոչից հեռացրել են կենդանի 30 սանտիմետրանոց օձաձուկ։ Ձուկն այնքան է վնասել տղամարդու ուղիղ աղիքը, որ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նեկրոտիկ հյուսվածքի զգալի հատվածը: Չնայած վիրահատության բարդությանը, այն հաջող է անցել։

Երբ հիվանդն արթնացել է, չի կարողացել բժիշկներին բացատրել, թե ինչպես է օձաձուկը հայտնվել նրա աղիքների մեջ։ Բժիշկները կարծում են, որ ձուկն անուսից ինչ-որ կերպ սողացել է մարմին, կրծել է աղիները և այդպիսով հայտնվել որովայնի խոռոչում։ Փորձագետներին ամենաշատը զարմացրել է այն, որ օձաձուկը կենդանի է եղել վիրահատության ժամանակ։