Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում. Էդուարդ Շարմազանով

Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում։

Ռուսաստանը խառն է Ուկրաինայում։

Իսկ ամենավտանգավորը նա է, որ չի բացառվում թուրք-ադրբեջանական գործողություններ Սյունիքում։

Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այս պայմաններում։

Երդմնակալության միջոցառումներով ու թուրքերի հետ «խաղաղասիրությամբ» է զբաղվում՝ անտեսելով այս սպառնալիքների հեռանկարը։

Այս իշխանությունների հետ ևս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար»։