Samsung-ը ներկայացրել է 999 դոլար արժողությամբ Galazy Z Flip 4 նոր սմարթֆոնը

Galaxy Unpacked միջոցառման շրջանակներում Samsung-ը ներկայացրել է ծալովի էկրանով նոր Galaxy Z Flip 4 սմարթֆոնը։
Հորիզոնական ծալովի գծով սմարթֆոնը 6.7 դյույմանոց հիմնական էկրան՝ 1080 x 2640 պիքսել թույլատրությամբ, 120 Հց թարմացման արագությամբ, HDR10+-ի աջակցություն, ինչպես նաեւ 1.9 դյույմ անկյունագծով եւ 260 x 512 պիքսել թույլատրությամբ լրացուցիչ էկրան է ստացել, որը գտնվում է պատյանի արտաքին մասում: Չնայած ծալովի մեխանիզմին՝ սարքը IPX8 պաշտպանություն է ստացել խոնավությունից եւ փոշուց: Սարքի հետնամասը պատված է Gorilla Glass Victus+-ով։
Արտադրողականության համար պատասխանատու է նորագույն Qualcomm 8 միջուկանի պրոցեսորը՝ Snapdragon 8+ Gen 1-ը, ինչպես նաեւ՝ 8 ԳԲ RAM: Մշտական հիշողությունը, կախված տարբերակից, կլինի 128, 256 կամ 512 ԳԲ: Այդ ամենը սնուցվելու է 3700 մԱ/ժ հզորությամբ մարտկոցից, որը լիցքավորվում է մինչեւ 25 Վտ արագ լիցքավորմամբ։
Հիմնական տեսախցիկը բաղկացած է 12 մեգապիքսելանոց երկու մոդուլից՝ լայնանկյուն եւ գերլայնանկյուն ոսպնյակներով։ 10 մեգապիքսելանոց ոսպնյակը պատասխանատու է առջեւի տեսախցիկի համար, որը գտնվում է հիմնական էկրանի վերեւում:
Galazy Z Flip 4-ը վաճառքում կհայտնվի օգոստոսի 26-ին՝ 999 դոլարից սկսած արժեքով: Արդյո՞ք սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի Ռուսաստանում՝ դեռ չի հաղորդվում։