Արթուր Հովհաննիսյանը «կառավարելու» է թուրք-ադրբեջանական տանդեմից եկող վտանգները

Արթուր Հովհաննիսյանը «կառավարելու» է թուրք-ադրբեջանական տանդեմից եկող վտանգները

«Հարևանների հետ հարաբերութունների կարգավորման միջոցով մենք պետք է կառավարենք մեր երկրի շուրջ ստեղծված վտանգները»։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ-ականների օրոք ՀՀ-ի ու Արցախի շուրջ վտանգները տասնապատկվել են՝ այսօր Արցախի և ՀՀ-ի շուրջ այնպիսի սահմաններ են գծվել՝ ադրբեջանական զորքերն այնպիսի դասավորվածություն ունեն, որ Արթուր Հովհաննիսյանն ու նրանց ողջ թիմն անգամ Ռեմբոյի հագուստով չեն կարող կառավարել երկրի շուրջ ստեղծված վտանգները:

Արթուր Հովհաննիսյանը ողջ կյանքում լրագրող է աշխատել, այսօր նա հանգրվանել է ՔՊ-ում՝ Փաշինյանի «բարեհաճության» շնորհիվ դառնալով պատգամավոր: Հիմնականում մամուլի հաղորդագրությունների հետ ողջ կյանքում առնչված Հովհաննիսյանը խոսում է հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ գիտակցում է արդյոք երիտասարդ ՔՊ-ականը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմա-քաղաքական նպատակները, բանակների ներուժն ու հետապնդած հայաջինջ ռազմավարությունը՝ բարդ է ասել: ՔՊ-ականների քայլերն՝ անքննելի են:

Արցախյան պատերազմը խայտառակ կերպով տանուլ տված թիմը խոսում է վտանգները կառավարելու մասին՝ ՔՊ-ն պետք է սկսի սեփական հույզերն ու աթոռները կորցնելու վախերը կառավարելուց՝ նոր միայն անցնի լուրջ պետական խնդիրների վերլուծություններին:

ՀՀ քաղաքացիները վատ են ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության է ՔՊ-ական խմբակը:

Վահրամ Բագրատյան