Կրեմլն անդրադարձել է ԱՄՆ-ին և Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրի պատժամիջոցների վերացում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարից այլ հայտարարություններ՝
▪️Ուկրաինան զենքի ամենամեծ բաժինը ստացել է ԱՄՆ-ից, ուստի մատակարարումների դադարեցումը կարող է լավագույն ներդրումը լինել խաղաղության համար;
▪️Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, դա կարող է Կիեւին մղել դեպի խաղաղ գործընթացը;
▪️Մոսկվան հիշում է, որ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հակառուսական պատժամիջոցներ են սահմանվել և զենք է մատակարարվել Ուկրաինային.
▪️Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ցանկացած ջանք;
▪️Մոսկվան ողջունում է Թրամփի հայտարարությունները Ուկրաինային խաղաղություն հաստատելու ցանկության մասին;
▪️Կրեմլը չի լսել որևէ պաշտոնական հայտարարություն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասնակի վերացման հնարավորության մասին;
▪️Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է ազատվեն պատժամիջոցների բացասական բեռից։