Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սառցապատ լեռ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսուներկուերորդ տեսարժան վայրը Իջևանի լեռնաշղթայի Սառցապատ լեռն է։
Սառցապատ լեռը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ Ջրվեժը նաև անվանում են «արծվի թևեր», քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։
Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։
Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՛ անտառապատ, թե՛ մարգագետնային ծածկույթ։
Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից նաև տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։