Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյին

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն կխաղա կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի դերը նրա դստեր մասին պատմող՝ «Ալինան Կուբայից» (Alina of Cuba) ֆիլմում։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ալինա Ֆերնանդեսը ծնվել է կուբացի սոցիալիստ Միա Մաեստրոյի եւ Կաստրոյի սիրավեպի արդյունքում։ Աղջիկն իր կենսաբանական հոր մասին իմացել է 10 տարեկանում եւ այդ ժամանակվանից անընդհատ քննադատել է «կոմանդանտե» Կաստրոյի գործողությունները, ինչի համար նրան այլախոհ են համարել՝ արգելելով հեռանալ երկրից։
Ֆիլմի ռեժիսորը Միգել Բարդեմն է: Ֆիլմի հեղինակներն են Օսկարի հավակնորդ Խոսե Ռիվերան եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Նիլո Կրուզը։
Նկարահանումները կսկսվեն օգոստոսի 15-ին՝ Կոլումբիայում։