Հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին

Հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին

Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։ «Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էր 22 ֆիլմ։

«Գրան պրի» մրցանակը շնորհվել է ռեժիսոր Փայալ Կապադիայի «Մենք ամեն ինչ պատկերացնում ենք որպես լույս» ֆիլմին, որը 30 տարվա ընթացքում Կաննի կինոփառատոնում ներկայացված առաջին հնդկական ֆիլմն է։