Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է։ Արդեն երկու օր է։ Հիշեցնեմ, որ այդ էլեկտրոնային համակարգն է պատահականության սկզբունքով որոշում թե որ դատավորը պետք է քննի, օրինակ՝ կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։
Պատճա՞ռը, կհարցնեք դուք․․․
Շատ պարզ է պատճառը․ նորից ուժգնացել են քաղաքական հետապնդումները և պրոգրեսիվ աճում է քաղբանտարկյալների թիվը»։