Ռուսաստանը եկել, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին․ Արմեն Գրիգորյան

Ռուսաստանը եկել, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին․ Արմեն Գրիգորյան

Ռուսաստանը եկել, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել, ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ  այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- ասել է Գրիգորյանը

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել»։

 «Սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա՝ ընդծելով, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա։