Ժամկետային զինծառայողները չեն մասնակցում ռազմական գործողություններին․ Պուտին

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններին չեն մասնակցում ու չեն մասնակցելու ժամկետային զինծառայողները, պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինելու։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դրված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները։ Վստահ եմ, որ նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»,- նշել է նա։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև այն կանանց, ովքեր ծառայում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։
«Հարգանքի հատուկ խոսքեր կանանց նկատմամբ, ովքեր կատարում են իրենց պարտքը, ծառայում են Ռուսաստանի զինված ուժերի շարքերում: Շնորհակալություն հայրենիքին ձեր հավատարմության համար», - ասել է Վլադիմիր Պուտինը։