Ընդդիմությունը վայր կդնի՞ մանդատները

Եթե դուք ինձ բացատրեք, թե ինչ օգուտ կտա մանդատները վայր դնելը մեր ընդհանուր պայքարին, եւ ինչ արդյունք կունենա՝ հիմա քննարկենք մանդատները դնելու հարցը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց "Հայաստան" խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով մանդատները վայր դնելու անհրաժեշտության մասին հարցին։

"Իսկ կարո՞ղ է այդ մանդատները դնելուց հետո նույն մարդիկ ասեն՝ գիտեիք, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվում, դրեցիք՝ թռաք։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այդ մանդատները մեզ լրացուցիչ կշիռ է տալիս, կամ բարեկեցություն, սխալվում են",-ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնաով ընդդիմության կողմից նոր ձեւավորվող դիմադրության պայքարին՝ Սաղաթելյանն ասաց, որ առնվազն առաջիկայում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, ցույցեր։ Ըստ նրա՝ մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ ասեն՝ դեմ ենք երկիրը նոր կապիտուլյացիայի տանելուն։

Մանրամասն՝ տեսանյութում։