Քրեական բարքերով պատգամավորը

Քրեական բարքերով պատգամավորը

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է(ավելի շատ հայտնի է «Շիշ բռնող» անունով), որը «մասնագիտացել» է լրագրողներից հեռախոս գողանալու հարցում։

Միջադեպ՝ «Շիշ բռնողի» մասնակցությամբ

Խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։
Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից, ով առավել հայտնի է որպես «Շիշ բռնող» փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը, վնասելով նաև Բադոյանի ձեռքը։ 
Լրագրողը պահանջել է անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն հետ է տվել, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել պահվածքի համար։

Քրեական տա՞րր, թե՞ պատգամավոր

«Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը պարբերաբար հայտնվում է սկանդալների մեջ։ Նա պարբերաբար լրագրողներից հեռախոսներ ու ձայնագրիչներ է խլում, հայտնի է իր քրեական վարքով ու բառապաշարով։ Բոլորն են հիշում, որ այս պատգամավորն այնքան էր լկտիացել, որ համավարակի պիկին խախտել էր կարանտինային պայմաններն ու քեֆ-ուրախություն էր կազմակերպել Շորժայի օբյեկտներից մեկում, որն, ըստ հավաստի լուրերի, պատկանում է նրան։ Հայկ Սարգսյանը այսքան ցինիկ է, որովհետև գտնվում է իր քավորի՝ Նիկոլ Փաշինյանի խնամակալության տակ։ Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։

Վահրամ Բագրատյան