Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վեդիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին

Վեդի համայնքում ընտրություններից առաջ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Առողջապահության նախկին նախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է տեղադրել և կոչ արել Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Նշենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը։