«Բարսելոնան» կադրային մեծ փոփոխությունների է պատրաստվում

«Բարսելոնան» կադրային մեծ փոփոխությունների է պատրաստվում

«Բարսելոնան» ամառային տրանսֆերի ընթացքում կարող է ձեռք բերել միանգամից յոթ խաղացողի և հրաժարվել ներկայիս կազմի մի շարք ֆուտբոլիստներից: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին մտադիր է թիմ հրավիրել նոր դարպասապահ, կենտրոնական պաշտպան, երկու եզրային պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան և երկու հարձակվող։ Հավանական է, որ «Բարսելոնան» ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերի «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին: Ինչ մնում է ակումբից պոտենցիալ հեռացողների ցուցակին, ապա այն բավականին մեծ է: Այդ ցուցակում են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Դանի Ալվեշը, Կլեման Լանգլեն, Սամուել Ումտիտին, Օսկար Մինգեսան, Սերխի Ռոբերտոն և Սերժինյո Դեստը, կիսապաշտպաններ Ադամա Տրաորեն, Ֆիլիպե Կոուտինյուն, Միրալեմ Պյանիչը, Ֆրանցիսկո Տրինկաուն և Ալեքս Կոլադոն, հարձակվողներ Ուսման Դեմբելեն, Մեմֆիս Դեպայը և Մարտին Բրեյթվեյթը։