Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի առաջարկին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը։

2020 թվականի նոյեմերի 9-ի եռակողմ համաձայնագիրը պարբերաբար խախտող ու Հայաստանի, Արցախի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնող արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով թե, իբր, «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու ՀՀ ԱԽ առաջարկին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Ադրբեջանական կողմը մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով առաջարկեց Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրեց կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի համաձայնագիրը։

Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե որպես հերթական հանրային տեղեկատվական արշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է APA-ն։