Հիլարի Քլինթոնը հավանության է արժանացրել Բրեդլի Քուփերի ու իր օգնականի սիրավեպը

Հիլարի Քլինթոնը հավանության է արժանացրել Բրեդլի Քուփերի ու իր օգնականի սիրավեպը

Հիլարի Քլինթոնը հրապարակավ հավանության է արժանացրել իր օգնական Հումա Աբեդինի սիրավեպը հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի հետ։

Աբեդինի եւ դերասանի սիրավեպի մասին հայտնի է դարձել «Met Gala-2022»-ից հետո։ Երեկոյի հյուրերի խոսքով՝ Հուման եւ Բրեդլին միջոցառմանը ներկա են եղել որպես զույգ, թեեւ կարմիր գորգի վրա միասին չեն նկարվել։ Page Six-ը հայտնում է, որ աստղերին ծանոթացրել է ամերիկյան «Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։

Հիլարի Քլինթոնն արձագանքել է իր օգնականի եւ հոլիվուդյան դերասանի սիրավեպի մասին լուրերին։ Ի դեպ, մի անգամ Քլինթոնը Հումայի մասին այսպես էր խոսել․ «Ես միայն մեկ դուստր ունեմ, բայց եթե երկրորդը ունենայի, դա կլիներ Հուման»։

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն ասել է, որ հավանություն է տալիս զույգի հարաբերություններին։ Հատկապես Աբեդինի նախկին ամուսնու հետ կապված ինտիմ սկանդալից հետո, որից հետո Աբեդինն ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Ըստ ինսայդերի՝ Քլինթոնն ուրախ է, որ ամուսնու հետ ցավալի բաժանումից հետո Աբեդինը երջանիկ է նոր հարաբերություններում, հատկապես Քուփերի հետ, որը խուսափում է աստղային սկանդալներից: