Մեզնից ոչ ոք չի գնա ու դառնա թրքահպատակ․ տեղահանված արցախցի

Երևանում բնակարան ձեռք բերելու համար մեզ 10 մլն դրամի սերտիֆիկատ է տրամադրվել, մարզերի դեպքում` 8 միլիոնի, բայց այդ գումարով տուն գնել հնարավոր չէ։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց տեղահանված արցախցիներից մեկը։

Նրա խոսքով՝ ըստ վերջին տվյալների, մոտ 400 տեղահանված արցախցի է բնակարան ձեռք բերել, բայց դա Քաշաթաղի շրջանի բնակիչներին, օրինակ, չի վերաբերում։

«Ամբողջ Արցախի մասին է խոսքը, բայց մենք այդ թվերին չենք հավատում։ Ես այստեղ միտում եմ տեսնում, որ իրենք տուն ձեռք բերողների թիվը մեծացնում են, ու ավելի քիչ շահառուների թիվ են տալիս։ Քաշաթաղի շրջանից այն մարդիկ են կարողացել տուն ձեռք բերել, որոնք երկու սերտիֆիկատ ունեն։ Օրինակ՝ հայր ու տղա են, երկու առանձին ընտանիք ստացել է գումար, մի տուն են ձեռք բերել, այն էլ՝ գումար ավելացնելով»,- նշեց նա։

Տեղահանված արցախցին նշեց՝ ամեն ինչ հաշվի են առնում՝ ունեցած վարկեր, տարիք և այլն, բայց այդպես ոչ ոք չի կարողանում տուն ձեռք բերել։

«Մենք հիմա ո՛չ տեղահանվածի ստատուս ունենք, ո՛չ՝ փախստականի»,- նշեց նա։

Արցախցին տեղեկացրեց նաև՝ ոչ ոք չի վերադառնա Արցախ ու չի դառնա թրքահպատակ։

Մանրամասները՝ տեսանյութում։