Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 400 չվերթ է չեղարկել

Turkish Airlines-ը Ստամբուլում ավելի քան 400 չվերթ է չեղարկել

Turkish Airlines ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ձյան տեղումները մարտի 11-ից խախտել են օդային, ծովային ու ցամաքային հաղորդակցությունը, չեղարկվել է ուսումնական պրոցեսը դպրոցներում և համալսարաններում:

Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է նավերի շարժը Բոսֆորի նեղուցով:

Ակնկալվում է, որ երեկոյան ձյան տեղումներն ավելի են ուժեղանալու: