ԵԱՏՄ-ն լիովին բավարարում է հացահատիկի, բուսական յուղի, խոզի մսի, թռչնամսի և այլնի ներքին պահանջարկը

ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%, «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակը հիմա կազմում է մոտ 93%»,- ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ միությունը լիովին բավարարում է հացահատիկի, բուսական յուղի, խոզի միս, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը։
ՌԴ վարչապետը նաև ասել է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել միության երկրների միջև փոխլրացման և «բոլոր մակարդակներում համակարգված գործողությունների շնորհիվ»։