Կիրանցը շրջափակման մեջ է. սպասում են Գառնիկ Դանիելյանին ու Բագրատ սրբազանին

Կիրանցը շրջափակման մեջ է. սպասում են Գառնիկ Դանիելյանին ու Բագրատ սրբազանին

Կիրանցում իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ.  գյուղի մուտքերը  փակ  են, ոստիկանների թիվը գնալով ավելանում է:

MediaHub-ի զրուցակիցը Կիրանցից նշեց, որ ոստիկանները ոչ մեկին գյուղ մտնել չեն թողնում, ոչ էլ թողնում են, որ մարդիկ գյուղը լքեն:

«Այս պահին սպասում ենք՝ Գառնիկ Դանիելյանն ու Բագրատ սրբազանը գան, տեսնենք՝ կթողնե՞ն նրանց ներս, թե՞ չէ: Գան, հասկանանք՝ ինչ ենք անելու էս ներքին թուրքերի դեմ. թշնամին քիչ էր, սրանք էլ ստեղից են շրջափակման մեջ առել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, իշխանությունները լավ են պատրաստվել՝ ոստիկաններին անընդհատ փոխարինում են նորերը, Հայաստանի բոլոր մարզերից այստեղ են բերվել մեծաքանակ իրավապահներ, ու դա, ըստ նրա, հենց կոնկրետ մարդկանց ճնշելու համար է արվում: