Քանի՞ բերման ենթարկված կա այս պահին

Այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 137 է: Այս մասին MediaHub-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ թիվը ավելանում է րոպե առ րոպե՝ ամբողջ Երևանով մեկ կարմիր բերետավորները բիրտ ուժի գործադրմամբ քաղաքացիներին բերման են ենթարկում: Անգամ նրանց, ովքեր ուղղակի մայթերին կանգնած են:
Իրավիճակը Երևանում շարունակում է լարված մնալ: