ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթն է մշակում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթն է մշակում

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։
«Աշխատում ենք պատժամիջոցային 5-րդ փաթեթի վրա, առաջարկվում են շատ նոր անուններ»,-ԵՄ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Բացի այդ, ԵՄ դիվանագետները հայտնել են գործակալությանը, որ Բալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի հանդեպ նավթային էմբարգո սահմանելու անհրաժեշտությունը։

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, որի գլխավոր թեման կդառնա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման ընթացքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ իր վերլուծությունը։