Ռուս-ուկրաինական հրադադարի խախտում է արձանագրվել

Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ փորձել են խախտել սահմանը Կուրսկի մարզում, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մարտական շփման գծի ողջ երկայնքով ուկրաինական ստորաբաժանումները մեր զորքերի դիրքերի վրա իրականացրել են 173 հարձակում՝ փողային հրետանուց, տանկերից և ականանետերից, ինչպես նաև 4 հարձակում՝ բազմակի կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով»,- նշել է գերատեսչությունը։
«Բացի այդ, անօդաչու թռչող սարքերից իրականացվել է 300 հարված և զինամթերքի նետում։ Ընդհանուր առմամբ գրանցվել է հրադադարի խախտման 488 դեպք», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը ողջ առաջնագծի երկայնքով։