Խոշոր վթար, բախվել են գազ տեղափոխող բեռնատար ու «BMW»․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:
2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում: Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տողում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը ամբողջությամբ բարձված է եղել մի քանի տոննա հեղուկ գազով: